Օդանավերի լիզինգ

Եթե նախատեսում եք ձեռք բերել ինքնաթիռ կամ ուղղաթիռ, ապա ավելորդ չի լինի իմանալ, թե ինչ է իրենից ներկայացնում ավիացիոն լիզինգը: Ավելի լավ է անմիջապես դիմել AVIAV TM (Cofrance SARL) ընկերության մասնագետներին, ովքեր կօգնեն ոչ միայն տերմինների բազմազանության մեջ կողմնորոշման հարցում, այլև կկազմեն ֆինանսավորման, տնօրինման, շահագործման ծրագիրը, իսկ այնուհետև փուլ առ փուլ կիրականացնեն ողջ գործարքը:

Այսպիսով, ավիատեխնիկայի լիզինգը իրենից ներկայացնում է ֆինանսավորման մի սխեմա, որը շատ հաճախ է կիրառվում օդանավերի գնման ժամանակ: Այն ենթադրում է, որ ինքնաթիռը կամ ուղղաթիռը վարձակալությամբ է վերցվում երկար ժամանակով հետգնման իրավունքով: Նման հնարավորություն տրամադրվում է ինչպես խոշոր ավիաընկերություններին, այնպես էլ մասնավոր սեփականատերերին:

Գործարքի էությունը կայանում է նրանում, որ ինքնաթիռը գնում է բանկը կամ այլ խոշոր ֆինանսավորող կազմակերպությունը և այն տրամադրում է վարձակալությամբ: Պայմանավորված ժամկետը լրանալուց հետո վարձակալը ձեռք է բերում օդանավը՝ վճարելով մնացած գումարը: Ինքնաթիռը ի սկզբանե կարող է պատկանել լիզինգատուին, եթե խոսքը վերաբերում է արտադրողին: Նմանատիպ սխեման կիրառվում է նաև զբոսանավերի կամ այլ խոշոր ակտիվների գնման ժամանակ:

Իրավաբանական աջակցություն

Ռուսաստանում ավիատեխնիկայի լիզինգը, ինչպես ցանկացած այլ երկրում, հնարավոր չէ առանց իրավաբանական աջակցության: AVIAV TM (Cofrance SARL) միջազգային իրավաբանական կենտրոնը կօգնի կնքել նման պայմանագիր: Ֆինանսավորման ճիշտ մեթոդի ընտրությունը ապագա հաջողության գրավականն է: Ընկերության մասնագետները

  1. խորհուրդ կտան լիզինգատուի ընտրության հարցում,
  2. կօգնեն պատշաճ կերպով կնքել պայմանագիրը,
  3. կվերահսկեն գործարքի կատարման փուլերը:

Ավիատեխնիկայի լիզինգը AVIAV TM (Cofrance SARL)-ի գործունեության ուղղություններից մեկն է: Հաճախորդի ցանկությամբ ընկերությունը կիրականացնի առուվաճառքի գործարքը սկզբից մինչև վերջ.

  1. կօգնենք ընտրել օդանավի մոդելը,
  2. կկազմակերպենք տեխնիկական զննումը և փորձարկման թռիչքը,
  3. կկազմենք փաստաթղթերը,
  4. կգրանցենք ինքնաթիռը,
  5. կձևակերպենք օդանավի ապահովագրությունը,
  6. կվճարենք հարկերն ու տուրքերը,
  7. կստանանք թռիչքների թույլտվությունը,
  8. կվերցնենք բիզնես-ջեթը կոմերցիոն կառավարման տակ:

Լիզինգի առավելությունները

Գոյություն ունեն ֆինանսավորման մի քանի սխեմաներ, սակայն ավիատեխնիկայի միջազգային լիզինգին նախապատվություն են տալիս ավիաընկերությունների և մասնավոր սեփականատերերի մեծ մասը։ Ինքնաթիռների ու ուղղաթիռների գները հասնում են մի քանի տասնյակ և նույնիսկ մի քանի հարյուր միլիոն դոլարի: Նման գնման գումարի ամբողջական մարումը շահավետ չէ նույնիսկ խոշոր կորպորացիաների համար: Վարկեր վերցնելը միշտ չէ, որ հարմար է: Բացի այդ, սեփականատերերը ցանկանում են, որ օդանավերը սկզբից սկսեն շահույթ բերել առևտրային շահագործումից:

 

Այդպիսով, ավիացիոն լիզինգը լավագույն լուծումն է։ Այն հնարավորություն է տալիս օգտագործել օդանավը և ստանալ շահույթ ՝ առանց այն գնելու անհրաժեշտության։ Վարձավճարը վճարվում է շահույթի հաշվին, իսկ եթե օդանավը ձեռք է բերվել անձնական օգտագործման նպատակով, ապա ֆինանսավորման այս սխեման թույլ է տալիս աստիճանաբար վճարել գումարը:

 

Որոշ դեպքերում պայմանագիրը բացառում է հետգնման իրավունքը։ Այս դեպքում վարձակալը վերադարձնում է ինքնաթիռը շահագործումից հետո։ AVIAV TM (Cofrance SARL)-ի մասնագետը կօգնի ընտրել Ձեզ հարմար լավագույն տարբերակը:

Լիզինգի տեսակները

Ֆինանսավորման ամենատարածված ձևը ավիացիոն «թաց» լիզինգն է: Այս դեպքում վարձակալվում է շահագործման համար ամբողջովին պատրաստ օդանավ. գրանցված է, ունի անձնակազմ, կայանտեղի, սպասարկման կենտրոն, ապահովագրված է։ Առաջին իսկ օրվանից կարող եք օգտագործել առևտրային նպատակներով:

 

Ավիացիոն թաց լիզինգը հնարավորություն է տալիս կնքել ոչ միայն երկարաժամկետ, այլև կարճաժամկետ պայմանագիր ՝ 1 ամսից սկսած մինչև երկու տարի: Այս տարբերակը հարմար է այն ավիաընկերությունների համար, որոնք ցանկանում են ամառային արձակուրդների ընթացքում ընդլայնել իրենց օդանավերի պարկը:

 

Գոյություն ունի նաև այսպես կոչված «հում» լիզինգ հասկացությունը, որը կիրառվում է Մեծ Բրիտանիայում և Եվրոպայի մի շարք այլ երկրներում: Տարբերությունը կայանում է նրանում, որ վարձակալն ինքն է վարձակալում բորտուղեկցորդներին։ Այս ձևը հաճախ է օգտագործվում ավիաընկերության կարողությունները ստուգելու կամ մասնավոր օդանավ գնելու ժամանակ:

 

Վարձակալության ավելի քիչ տարածված ձևն է ավիատեխնիկայի չոր լիզինգը: Այն ենթադրում է, որ վարձակալությամբ է վերցվում միայն օդանավը: Գրանցումը, անձնակազմի, սպասարկման ընկերության որոնումը և ապահովագրությունը վարձակալը ինքնուրույն է կատարում:

 

Նման տարբերակը ավելի էժան է նստում, իսկ AVIAV TM (Cofrance SARL) ընկերության աջակցությամբ հնարավոր կլինի հեշտությամբ և արագ կազմակերպել բոլոր փաստաթղթերի ձևակերպումը և իրականացնել անհրաժեշտ գործողությունները: Հաճախ այս ձևին նախապատվություն են տալիս նրանք, ովքեր բիզնես-ջեթը ձեռք են բերում անձնական ճանապարհորդությունների համար: Հաճախ որպես լիզինգատու հանդես է գալիս հենց ինքնաթիռի արտադրողը:

 

Մեր առավելությունները

Օդանավ լիզինգով – 

AVIAV TM

    1. AVIAV TM (Cofrance SARL) ընկերությունը կօգնի լիզինգով վերցնել ցանկացած տեսակի օդանավ.

    – ուղղաթիռներ,

    – թեթև ինքնաթիռներ,

    – ավիալայներներ ուղևորային չվերթների համար,

    – տրանսպորտային ինքնաթիռներ և ուղղաթիռներ,

    – մասնավոր բիզնես-ջեթեր,

    – ավիացիոն սարքավորումներ:

    1. Մենք իրականացնում ենք ավիացիոն լիզինգ Ռուսաստանում և աշխարհի ցանկացած այլ երկրում: AVIAV TM (Cofrance SARL) ընկերությունը ունի պաշտոնական ներկայացուցչություններ 117 պետությունում և Ռուսաստանի Դաշնության 35 քաղաքում:
    2. Մեզ հետ կարող եք հեշտությամբ կապ հաստատել ուղիղ հեռախոսային կապով Ձեր քաղաքից։ Մեր օպերատորները կապի մեջ են շուրջօրյա:
    3. Անձնական մենեջերը կտեղեկացնի գործարքի բոլոր փուլերի մասին:
    4. Ավիացիոն ոլորտի իրավաբանները կտրամադրեն առաջին խորհրդատվությունը անվճար, իսկ այնուհետև կուղեկցեն ողջ գործընթացի ընթացքում և կձևակերպեն բոլոր փաստաթղթերը:
    5. Ֆինանսական փորձագետները կօգնեն որոշել վարձակալության օպտիմալ պայմանները և կհաշվարկեն հետագա ծախսերն ու եկամուտները:
    6. AVIAV TM (Cofrance SARL) ընկերությունը անդամակցում է EBAA, NBAA հայտնի միջազգային ասոցիացիաներին, թռիչքների անվտանգությունը ապահովող Wyvern Ltd առաջատար միջազգային կազմակերպությանը

    և ARGUS International աուդիտորական կենտրոնին, ANACOFI` ապահովագրական, բանկային, ֆինանսաինվեստիցիոն շուկայում պրոֆեսիոնալ մասնակիցների ամենախոշոր կազմակերպության մշտական մասնակիցն է:

Մեզ հետ համագործակցելը հարմար է աշխարհի ցանկացած վայրից: Դիմեք AVIAV TM (Cofrance SARL) ընկերությանը այսօր. Մենք կպատասխանենք ավիացիոն լիզինգին վերաբերող բոլոր հարցերին: